Վաճառքի մենեջեր
- ԱշխատավարձԴ90,000 - Դ160,000ամսական
- ՍեռԷական չէ
- Աշխատանքային փորձՀարկավոր չէ
- ԿրթությունՄիջնակարգ, Միջին մասնագիտական, Բարձրագույն
Աշխատանքի նկարագրություն
Աշխատանքային պարտականություններ
1. վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնման, սպասարկման որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում,վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում
2. սահմանված ժամանակացույցերի համաձայն՝ կազմակերպված աշխատանքների, ցուցանիշների և համապատասխանաբար ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում տնօրինությանը:
3. պլանավորված ցուցանիշների իրականացման գործընթացների կազմակերպում, շուկայի մոնիտորինգի իրականացում` վաճառքի և սպասարկման լավագույն գին / որակ համադրության ապահովման նպատակով,
Անհրաժեշտ հմտություններ
1. վաճառքի կազմակերպման և խթանման, որակյալ սպասարկման գերազանց հմտություններ ու գիտելիքներ,
2. արդյունավետ վաճառք իրականացնելու համար նոր ուղիների որոնման ունակություն,
3. գրագետ խոսք, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,
4. մտքի ճկունություն և վճռականություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
5. քանակական և որակական վերլուծություններ կատարելու, խնդիրները նկատելու և դրանց օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
6. ամենօրյա համակարգված աշխատանքի կազմակերպման և ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ,
7. թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
8. տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/,
9. լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
10. սթրեսակայունություն, պատասխանատվության զգացում։