Ամբողջ դրույք

Սոցիալական ցանցի պատասխանատու

Հրապարակվել է 2 недели առաջ ԿՈՄՖՈՐՏ Ռ ԵՎ Վ կողմից
ք․ Երևան, Օրբելի եղբ. 65
Դ180,000 - Դ200,000ամսական
Վերջնաժամկետ: 28.06.2021
Դիմել

Ուղարկել ինքնակենսագրականը

  • Աշխատավարձ
    Դ180,000 - Դ200,000ամսական
  • Սեռ
    Էական չէ
  • Աշխատանքային փորձ
    1-3 տարի
  • Կրթություն
    Բարձրագույն

Աշխատանքի նկարագրություն

Պարտականությունները՝

• ընկերության գովազդային (promotion) էջերում, վեբ կայքում, վահանակների (բաններներ) վրա և այլ հարթակներում՝ ժամանակակից միտումներին և տեխնոլոգիաներին համապատասխան դիզայնի ստեղծում, նրբաճաշակ և գեղեցիկ նկարների տեղադրում,
• ընկերության վեբ կայքի թարմացում և ստեղծագործ մոտեցում,
• որակյալ, տպավորիչ գովազդի մշակում և տեղադրում, գովազդային պաստառների, վահանակների և այլ տպագրական նյութերի դիզայնի պատրաստում` Ըստ պահանջի, գովազդային նյութերի տպագրության գործընթացին հետևում,
• ստեղծարար գաղափարների ներկայացում տնօրինությանը,
• սոցիալական էջերի օնլայն և օֆլայն վարում` Մշակված, գրագետ կոնտենտով (հաճախորդին ճիշտ տեղում և ճիշտ պահին նպատակային ինֆորմացիայի տրամադրում) ՝ կազմակերպության գործունեության վերաբերյալ,
• սոցիալական էջերի առաջխաղացում (Facebook, Instagram), Like-երի ավելացում՝ իրական հաճախորդների ներգրավումով,
• հրապարակումների ամսական անհրաժեշտ քանակի ապահովում, յուրօրինակ տեսահոլովակների և GIF-երի հրապարակում,
• սոցհարցումների կազմակերպում,
• հաճախորդներին գովազդային հաղորդագրությունների ուղարկում,
• List. Am-ով և նմանատիպ այլ կայքերով վաճառքի իրականացում,
• կազմակերպության զարգացման և առաջխաղացման ռազմավարության մշակում. Գմումների գործընթացների փաթեթների կազմում և մասնակցություն:
Հմտություններ՝

• գեղարվեստական ճաշակի առկայություն,
• համացանցից ճկուն օգտվելու ունակություն,
• նամակներին և մեկնաբանություններին տեղեկատվական և սպառիչ պատասխաններ տալու կարողություն
Որակավորում՝

• Բարձրագույն համապատասխան կրթությունը պարտադիր է:
• Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է:
Տարիքը՝ 23-45տ:
Աշխատաժամանակը՝ 6-օրյա աշխատանքային ռեժիմ՝ լրիվ աշխատանքային օր:
Ինքնակենսագրականները (լուսանկարով) ուղղարկել հետևյալ էլ. Փոստին՝ [email protected]: