Շուկայի զարգացման պատասխանատու (Լոռու մարզ)

Նկարագրություն

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխանատուի Լոռու մարզում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար:

Աշխատանքային պարտականություններ

• Այցելություններ առկա վաճառքի կետեր
• Նոր հաճախորդների ներգրավում
• Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում
• Ապրանքի ներկայացում վաճառքի կետերում
• Վաճառքի կետերում պատշաճ տեսականու առկայության ապահովում
• Վաճառքի կետերում դասավորվածության կազմակերպում և վերահսկում
• Վաճառքի կետերում սառանարային և այլ օժանդակ գույքի ապահովում
• Վաճառքի կետերում գովազդային նյութերի պատշաճ առկայության ապահովում
• Վաճառքի արդյունքների վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում
• Հաճախորդներից պատվերների ընդունում
• Առաքիչի աշխատանքի արդյունավետ իրականացման վերահսկում
• Առաքիչների հաշվարկների անցկացման ընթացակարգի իրականացման վերահսկում

Անհրաժեշտ հմտություններ

• Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
• 2 տարվա աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում պարտադիր է
• Հաղորդակցման և բանակցելու հմտություններ
• Պատասխանատվության և ազնվության բարձր զգացում
• Թիմային աշխատանքի պատրաստակամություն
• Համակարգչային ծրագրերի իմացություն (MS office)
• Անձնական մեքենայի առկայությունը պարտադիր է

Աշխատանքային պայմաններ

Պարտադիր փորձաշրջան՝ 2 շաբաթ
Աշխատանքային օրեր՝ 6 օր
Աշխատանքային ժամեր՝ 9:00-18:00

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրություններն ուղարկել hr@bacon.am էլ. փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝ ՛՛Շուկայի զարգացման պատասխանատու (Լոռու մարզ)՛՛:
*Ընկերությունը գտնվում է Արզնի համայնքի սկզբնամասում:

Կարճ նկարագրություն
  • Աշխատանքի տեսակը:

    Ամբողջ դրույք
  • Տևողություն:

    Մշտական
  • Կատեգորիա:

    Վաճառք/Ծառայության կառավարում
  • Վերջնաժամկետ:

    10.06.2020
  • Աշխատանքի վայրը:

    Վանաձոր
  • Աշխատանքային փորձ :

    1-3 տարի
  • Դիտումներ:

    1148