Վաճառքի մենեջեր

Նկարագրություն

BEK FinHouse ուսումնավերլուծական, խորհրդատվական ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերների

Աշխատանքային պարտականություններ

-վաճառքների զարգացման խթանման և շահութաբերության ցուցանիշների բարձրացման ուղղությամբ իրականացվող գործընթացների պատշաճ կազմակերպում,

-վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնման, սպասարկման որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում,

-վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում

-սահմանված ժամանակացույցերի համաձայն՝ կազմակերպված աշխատանքների, ցուցանիշների և համապատասխանաբար ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում տնօրինությանը

Անհրաժեշտ հմտություններ

-բարձրագույն կրթություն, վաճառքների թրեյնինգներին մասնակցություն
-վաճառքների ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է, վաճառքի կազմակերպման և խթանման, որակյալ սպասարկման գերազանց հմտություններ ու գիտելիքներ,
-արդյունավետ վաճառք իրականացնելու համար նոր ուղիների որոնման ունակություն,
-գրագետ խոսք, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,
-մտքի ճկունություն և վճռականություն, արագ կողմնորոշվելու ունակություն,

Դիմելու ընթացակարգ

Վերոնշյալին համապատասխանելու դեպքում, ուղարկեք ձեր CV-ն job.bekfinhouse@gmail.com էլ. փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝ <<Վաճառքի մենեջեր>>։
CV-ին ուղարկել լոսանկարով։ Առանց լուսանկար CV-ները չեն դիտարկվելու։

Կարճ նկարագրություն
  • Աշխատանքի տեսակը:

    Ամբողջ դրույք
  • Տևողություն:

    Մշտական
  • Կատեգորիա:

    Վաճառք/Ծառայության կառավարում
  • Վերջնաժամկետ:

    01.04.2020
  • Աշխատանքի վայրը:

    Երևան
  • Աշխատանքային փորձ :

    3-5 տարի
  • Դիտումներ:

    2093