fbpx

Ի՞նչ է HR-ը

09.11.2020 0 Մեկնաբանություն

HR(Human Resources)անգլերենից թարգմանաբար նշանակում է մարդկային ռեսուսներ:Մարդկային ռեսուրսը այն անհատն է,որը իր ծառայությունները տրամադրում է կազմակերպությանը և դառնալով կառուցվածքի մի մաս՝օգնում իրագործել կազմակերպության ծրագրերն ու նպատակները։Ցանկացած անձ,որն իր տաղանդը,գիտելիքները,հմտությունները և ժամանակը որոշակի փոխհատուցման դիմաց տրամադրում է կազմակերպությանը համարվում է մարդկային ռեսուրս։Թեև կազմակերպությունն ունի բազմազան ակտիվներ(ֆինանսական,տեխնոլոգիական),միևնույն է մարդը ամենակարևոր և ամենաօգտակար ակտիվն է ցանկացած կազմակերպության համար։

HR կառավարում

Կազմակերպությունը պետք է ընտրի,ընդունի,մոտիվացնի,զարգացնի,վերապատրաստի և վճարի իր աշխատակիցներին։Այս ամենի համար կազմակերպություններն ունեն Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին,որը կատարում է մեծ աշխատանք։Մարդկանց կառավարելն իհարկե պահանջում է հատուկ մոտեցում նրանք պետք է լինեն գոհ իրենց աշխատանքից,դերից,վճարից,ինչպես նաև մոտիվացվեն այնպես,որպեսզի ապահովեն գործատույի ակնկալած արդյունքը։Այս ամենը պահանջում է հատուկ հմտություններ և մեծ աշխատանք։

Այլընտրանք մարդկանց

Տեխնոլոգիական առաջընթացի հետ պայմանավորված շատ գործառույթներ որոշ դեպքերում կարող են իրականացվել ոչ մարդկային ռեսուրսների կողմից։Այլ կերպ ասած ռոբոտները կամ համակարգիչները երբեմն փոխարինում են մարդուն՝ հատկապես վտանգավոր պայմաններում կամ կրկնվող առաջադրանքների համար։Սրան անվանում են ավտոմատացում և այն կարող է էականորեն բարելավել արդյունավետությունը։Արտադրության որոշակի մասերի ավտոմատացումը կարող է մեծացնել արտադրության արագությունը,սակայն միևնույն է մարդու միտքը այդ տեխնոլոգիաները օգտագործելու և արդյունք ապահովելու համար ամենակարևորն է։


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի