fbpx

Հարցազրուցավարների 4 կարևոր հարցեր

22.03.2021 0 Մեկնաբանություն

Բոլոր Դիմորդներն էլ  աշխատանք  որոնելիս   առնչվել ենԳործատուի կողմից այնպիսի հարցերի, որոնք  թվում  է  շատ  պարզ  և   հեշտ հարցեր են,  սակայն      հարցերի ենթատեքստում  իրականում այլ բաներ են թաքնված և   այդ  հարցերի պատասխաններն   կարող են  շատ մեծ  ազդեցություն ունենալ  գործատուի հետագա  որոշման  վրա՝  ընդունել  Ձեզ  աշխատանքի   թե  ոչ։

hrarmenia.am- ը  պատրաստել է  Գործատուի  կողմից  տրվող   4   հարց, որոնք  ստորև  կներկայացնենք  Ձեզ․

  • Ինչո՞ւ դուրս եկաք  նախորդ  աշխատանքից։

Ի՞նչ է թաքնված. Եթե թեկնածուն այժմ աշխատանք չունի, ո՞րն է պատճառը: Գուցե նա ինչ-որ բան սխալ է արել, բայց հնարավոր է նաև որ,  չի ասի  ճշմարտությունը: Այս  հարցի միջոցով  Գործատուն իրականում  ցանկանում է  հասկանալ  Ձեր վերաբերմունքը նախորդ  գործատուի  և աշխատանքի   վերաբերյալ։

Ինչպե՞ս արձագանքել. Մի բողոքեք նախորդ Գործատուներից,   եթե  անգամ  կոնֆլիկտներր եղել են ավելի լավ է  չկենտրոնանալ դրանց  վրա,  փորձեք դրականորեն արձագանքել ՝   կենտրոնանալով անցյալ պաշտոններում ձեռք բերած  փորձերի վրա:

  • Դուք շա՞տ եք հարցազրույցներ  անցել:

Ի՞նչ է թաքցնում. Որքա՞ն ակտիվ է նա աշխատանք փնտրում: Հետաքրքրում  է, թե ինչպես են այլ ընկերություններն արձագանքել Ձեզ:

Ինչպե՞ս պատասխանել. Անկեղծ պատասխանեք: ցույց տվեք, որ վճռական եք աշխատանք գտնելու հարցում: Եվ մի մոռացեք պարզաբանել, որ Ձեզ հետաքրքրում է, թե որտեղ եք աշխատում, և ընկերության վստահելիությունը Ձեզ համար կարևոր է:

  • Ի՞նչ եք անում աշխատանք փնտրելիս:

Ի՞նչ է թաքցնում. Արդյո՞ք  դիմորդն  օգտագործում է  իր  ազատ  ժամանակը   գիտելիքները  և հմտությունները բարելավվելու  համար։ Նա փորձո՞ւմ է իր համար նպատակներ դնել և հասնել դրանց նույնիսկ այսպիսի ժամանակահատվածում: Հիմա ժամանակն է խոսել այդ մասին:

Ինչպե՞ս պատասխանել. Դուք  պետք  է  նման լինեք  աշխատասեր և     հետաքրքրասեր,  այլ  ոչ թե  ծույլ մարդու:

  • Պատրա՞ստ եք արագ գործի անցնել:

Ինչն է թաքնված.   Գործատուն այս հարցի միջոցով ցանկանում է  հասկանալ թե ինչպե՞ս է ազդել    գործազրկության շրջանը Ձեր  աշխատունակության վրա:  Նա  նաև  փորձում է     հասկանալ, թե ինչպես եք   կարողանում հաղթահարել խնդիրները և արդյոք   տեղավորվում եք կորպորատիվ մշակույթի մեջ:

Ինչպե՞ս պատասխանել.  Եղեք  հնարավորինս անկեղծ: Բերեք անցյալի փորձերից օրինակներ, ինչպիսիք են` արձակուրդից հետո  ինչպես եք  լուծել խնդիրները, և ինչպես լեզու գտել նոր գործընկերների հետ:

Նման  հարցերի  միջոցով  գործատուն ակնկալում է ստանալ նախապես դժվար պատրաստվող պատասխաններ:  

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի