Ընկերության մասին

Նկարագրություն

Fairyland Logistics ընկերությունը պրոֆեսիոնալ և դինամիկ զարգացող ընկերություն է, որն իր գործունեությունը սկսել է 2008 թվականից։

Ընկերությանը հաջողվել է ստեղծել ոլորտի լավագույն մասնագետներից կազմավորված թիմ, ներդնել կառավարման նորագույն տեխնոլոգիաներ, սպասարկման միջազգային ստանդարտներ, որի շնորհիվ այս 12 տարիների ընթացքում կարողացել է առավել քան մրցունակ դառնալ միջազգային բեռնափոխադրումների հայկական շուկայում։

Fairyland Logistics-ը, շնորհիվ իր շրջահայաց, պատասխանատու և հետևողական քաղաքականության, կարողացել է շահել մեծ թվով տեղական և միջազգային խոշոր ընկերությունների վստահությունը, ինչը հանդիսանում է նրա  գլխավոր ձեռքբերումներից մեկը։

Fairyland Logistics ընկերության բոլոր հաճախորդներն ունեն անհատական խորհրդատու-մասնագետ, ով հաձն է առնում բեռնափոխադրումների ընթացքում առաջացող  բոլոր հարցերի կարգավորման գործընթացը և հասանելի է 24/7 ռեժիմով։