fbpx

10 քայլ քո աշխատանքը գտնելու համար

12.11.2020 0 Մեկնաբանություն

Փնտրում եք աշխատանք,սակայն չգիտե՞ք որտեղ և ինչպես գտնել։Այս 10 քայլերը ձեզ կօգնեն ավելի հեշտ և արդյունավետ փնտրել և հասնել ձեր ցանկացած արդյունքին։

1․Դիտիր աշխատանքի հայտարարությունները

Հայտարարություններ գտնել կարող եք,ինչպես կազմակերպությունների կայքերում,այնպես էլ աշխատանքի հայտարարության տեղադրման կայքերում։HRArmenia կայքի հայտարարությունները դիտեք այստեղ։

2․Կոնկրետացրու որոնումդ

Ավելորդ ժամանակ չծախսելու համար փնտրիր աշխատանք միայն քեզ ցանակալի պայմաններով և քո գործունեության ոլորտում։Մեր կայքը տալիս է բազմաթիվ գործիքներ,որոնց միջոցով կգտնես քեզ հետաքրքող հաստիքները րոպեների ընթացքում։Օգտագործելով մեր աշխատանքի որոնում քարտեզի միջոցով գործիքը կգտնես աշխատանք քեզ հարմար վայրում։

3․Գրանցվիր համապատասխան հարթակներում

Ստեղծիր պրոֆիլ LinkedIn-ում և այլ հարթակներում։Այս պարզ քայլով գործատուները կկարողանան քեզ ավելի հեշտ գտնել և ծանոթանալ քո հմտություններին։Մեր կայքում գրացվելու համար անցիր հղումով։

4․Եղիր կապի մեջ

Այժմ, երբ պրոֆիլներ եք ստեղծել կայքերում, սկսեք օգտագործել դրանք:Հաստատեք կապեր և պահպանեք դրանք,որովհետև դժվար է իմանալ ,թե ով կամ ինչպես կօգնի ձեզ ձեր փնտրտուքներում։

5․Օգտագործիր աշխատանք փնտրելու հավելվածներ և գործիքներ

Գոյություն ունեն մի շարք ծրագրեր, հավելվածներ, հարմարանքներ և գործիքներ, որոնք կօգնեն ձեզ արագացնել ձեր աշխատանքների որոնումը։Ձեր սմարթֆոնը կօգնի որոնման աշխատանքն ավելի հեշտ դարձնել։

6․Առանձնացրիր այն ընկերությունները,որտեղ կցանկանայիք աշխատել

Եթե կան կազմակերպություններ,որոնց թիմը համալրելը ձեզ համար ցանկալի կլիներ ապա կարող եք առանձնացնել և հետևել նրանց։Նոր հաստիքները մասին ինֆորմացիան հասանելի է, ինչպես նրանց կայքերում,այնպես էլ սոցիալական կայքերում։

7․ Ճիշտ ինքնակենսագրական՝հաջող կարիերա

 Ցանկացած աշխատանքի դիմելու համար կան կարևոր գործոններ և դրանցից գլխավորը ինքնակենսագրականն է։Թե ինչպես ստեղծել ինքնակենսագրական մեր կայքում կարող եք ծանոթանալ այստեղ։

8․Պատրաստվիր հարցազրույցին

Հարցազրույցին պատրաստվելը ձեզ ավելի հանգիստ և վստահ կդարձնի։Ծանոթացեք ընկերությանը,փորձեք պատրաստվել պրակտիկ հարցերին և անել այնպես,որ հնարավորինս լավ ներկայացնեք ձեզ։

9․Հետևիր ընթացքին

Շատ կարևոր է հետևել դիմելու գործընթացին և հարցազրույցի կամ աշխատանքի հրավիրվելու դեպքում լինել պատրաստ։Յուրաքանչյուրը սիրում է լինել գնահատված և նամակի տեսքով շնորհակալություն հայտնելը ձեզ լավ տպավորություն թողնելու հնարավորություն կտա:

10․Ընդունել կամ մերժել առաջարկը

Աշխատանքի առաջարկ ստանալիս կարևոր է ժամանակ հատկացնել առաջարկը ուշադիր գնահատելու համար։Պարտադիր չէ, որ աշխատանքն ընդունեք միայն այն պատճառով, որ այն ձեզ է առաջարկվել, բայց ուշադիր գնահատեք այն, և եթե հրաժարվում եք, արեք դա հարգալից։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի