Գտիր քո սիրելի աշխատանքը և կյանքումդ ոչ մի օր ստիպված չես լինի աշխատել։
Կոնֆուցիուսի այս խոսքերը բոլորս ենք լսել,իսկ արդյո՞ք իրականում հեշտ է գտնել աշխատանք ,որը իրապես կլինի քեզ համապատասխան և հաճույք կպատճառի քեզ։ Շատ կարևոր է,որ մարդու անհատականությունը համապատասխանի իր ընտրած մասնագիտությունը և այդ պայմաններում շատ ավելի հեշտ կլինի հարմարվել աշխատանքին և սիրել այն։Ստորև կանդրադառնանք մարդկանց մի քանի տեսակի և նրանց համապասխան աշխատանքներին։
Ինտրովերտ
Ինտրովերտները ամաչկոտ և փակ մարդիկ են և նրանց համար ավելի հաճելի է աշխատել միայնակ կամ փոքր խմբում։Նրանք աշխատում են շատ կենտրոնացած և մեծ ուշադրություն են դարձնում մանրուքներին։
Իդեալական աշխատանք։SMM,ծրագրավորող,հաշվապահ,անասնաբույժ
Էքստրովերտ
Էքստրովերտները ավելի ակտիվ,շփվող և անմիջական մարդիկ են․նախընտրում են աշխատել մեծ խմբերում և սիրում խմբային աշխատանքը։Նրանք կարողանում են ելույթ ունենալ մարդկանդ առաջ և չեն կաշկանդվում ինչ-որ բան ներկայացնելուց։
Իդեալական աշխատանք։HR մասնագետ,PR ներկայացուցիչ,վաճառքի մենեջեր,անշարժ գույքի գործակալ
Կազմակերպիչ
Կազմակերպիչը կարգապահ,պրագմատիկ է և մեծ ուշադրություն է դարձնում մանրուքներին։Նրանք սիրում են կանոնակարգել աշխատանքը և հետևել որպեսզի ոչինչ դուրս չգա վերահսկողությունից։
Իդեալական աշխատանք։խմբագիր,գրասենյակի խեկավար,վարչական մասի պատասխանատու,հաշվապահ
Արտիստ
Այս տեսակի մարդիկ սիրում են օգտագործել ինչպես միտքը,այնպես էլ ձեռքերը։Կարելի է ասել,որ այսպիսի մարդկանց համար աշխատանքն արվեստ է և նրանք սիրում են ստեղծագործելով աշխատել։Խիստ գրաֆիկը և կանոնները այս մարդկանց համար չեն,նրանց ազատություն է պետք իրենց պոտենցիալը ամբողջությամբ բացահայտելու համար։
Իդեալական աշխատանք։դիզայներ,մարկետոլոգ,խոհարար,երաժիշտ,դերասան
Վերլուծաբան
Այս տեսակի մարդիկ հաճույք են ստանում իրենց տրամաբական հիմնավորումները գտնելուց և դրանք աշխատանքի մեջ կիրառելուց։Սիրում են լինել իրենց մտքերի հետ,գտնել բարդ խնդիրների լուծումներ,մեծ ուշադրություն են դարձնում մանրուքներին։
Իդեալական աշխատանք։բժիշկ,ինժեներ,փաստաբան,դատավոր,ծրագրավորող
Իդեալիստ
Իդեալիստները փորձում են ավելի լավը դարձնել աշխարհը։Նրանք ունեն հստակ նպատակներ,որոնց հասնելու համար պատրաստ են անդադար աշխատել և կատարելագործվել։
Իդեալական աշխատանք։ուսուցիչ,քաղաքագետ,թերապևտ,լուսանկարիչ